Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Նախարարը խոսքի տերն էր

Նախարարը խոսքի տերն էր
28.02.2013 | 17:42

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օրերս խորհրդակցություն է հրավիրել, որում քննարկվել է ատամնաբույժների մասով «Արտոնագրային վճարի մասին» օրենքում ռենտգեն և ատամնատեխնիկական բույժսպասարկման սահմանված գների նվազեցման հարցը, որն էլ հաստատվել է։ Բայց բազկաթոռների գները չեն վերանայվել։ Երևի թե դժվար էլ դրանք փոփոխվեն, քանի որ. «Ո՛չ, բազկաթոռների գները չեն իջեցվելու։ Քաղաքի կենտրոնում մեկ բազկաթոռի համար սահմանված 80 հազար դրամը լիովին տանելի գումար է, քանի որ այն եկամուտները, որոնք ստանում են այդ գործունեությունից, կարծում ենք, բազմապատիկ ավելի են»,- ԱԺ-ում մեզ հետ զրույցում ասաց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Իսկ այն, որ ռենտգեն և ատամնատեխնիկական բուժսպասարկման սահմանված գները որոշ չափով իջեցվել են, փաստեց նաև նախարարն ու ասաց. «Առողջապահության նախարարի հրամանով հստակեցվել է ռենտգեն և ատամնատեխնիկական գործունեությունը, որի արդյունքում հաշվարկներն ավելի հստակեցվել են»։ Այլ կերպ ասած, առողջապահության նախարարին հաջողվել է ինչ-որ չափով պաշտպանել ոլորտը և հետամուտ լինել ատամնաբույժներին իր տված խոսքին։ Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը խոստացել էր ուսումնասիրել խնդիրը։ Եթե նկատենք, որ երեկ կառավարության նիստում գործադիրը մերժեց ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած «Արտոնագրային վճարի մասին» օրենքում ատամնաբույժների մասով փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը և ֆինանսների նախարարի կոշտ «ոչ»-ը փոփոխությունների վերաբերյալ, ապա առողջապահության նախարարի վերը նշված քայլը հերոսություն կարելի է համարել, որը, մի կողմից, կթուլացնի ատամնաբույժների մեջ եղած լարվածությունը, մյուս կողմից` կնպաստի կառավարության վարկանիշի բարձրացմանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ